Խոշոր վթար՝ Արարատում, «Chery Tiggo»-ն բախվել է երկաթե ձողի, ապա ընկուզենու, վիրավnր կա․ Shamshyan
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Մանվել Ա.-ն իր վարած «Chery Tiggo» մակնիշի ավտոմեքենայով Հնարբերդ-Այգեստան ավտոճանապարհի Հնաբերդ բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ձողին, ապա ծառին և հայտնվել ջրատարի մոտ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել գյուղացիներն ու ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հեթրապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հետևեք մեզ՝ այստեղ