Աննախադեպ թվով մասնակիցներ Սամվել Կարապետյանին աջակցող հավաքում
ՀասարակությունԵրեկ երեկոյան Թբիլիսյան խճուղում Հակակոռուպցիոն դատարանի բակում տեղի ունեցած՝ Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին մոտավոր հաշվարկով մասնակցել է շուրջ 7000 մարդ։
Սա Հայաստանի դատական պատմության մեջ աննախադեպ դեպք է, երբ դատարանի դիմաց այսքան մեծ թվով քաղաքացիներ են հավաքվում՝ աջակցություն հայտնելու։ Հավաքը եղել է ինքնաբուխ, առանց կազմակերպված հանրահավաքի կամ ցույցի բնույթի։
Մինչ հավաքը, ըստ տեղեկությունների, ՔՊ-ականները վարչական ռեսուրս էին կիրառել` սպառնալով ՀԷՑ-ի աշխատակիցներին՝ չմասնակցել աշխատանքային օրվա ավարտից հետո սկսվող խաղաղ հավաքին։