Ուկրաինական անօդաչուն հարվածել է մեքենայի՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի զինված ուժերը նոր հարված են հասցրել Ռուսաստանի Կուրսկի մարզին, հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնը իր Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքի թիրախ է դարձել ճանապարհով ընթացող ավտոմեքենա՝ Ռիլսկ–Լգով մայրուղու վրա։ Արդյունքում տուժել է 45-ամյա կին, ում մոտ բժիշկները ախտորոշել են գլխուղեղի ցնցում, գանգուղեղային վնասվածք և ականջային բարդ վնասում (ակուբարոտրավմա)։
Խինշտեյնը նշել է, որ վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Ռուսական կողմը շեշտել է, որ սա վերջին օրերի ընթացքում Ուկրաինայից Կուրսկի մարզի ուղղությամբ արձակված մի քանի հարվածներից մեկն է։
Հետևեք մեզ՝ այստեղ