Շոգը կնահանջի 4-6 աստիճանով
ՀասարակությունՀայաստանի տարածքում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 15-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Հնարավոր է նաև կարկուտ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: