ԵՄ երեք երկրներ կհետաձգեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունումը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավստրիան, Հունգարիան և Սլովակիան կարող են հետաձգել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունումը։ Այս մասին հայտնում է EUobserver պորտալը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին։
«Երկու միլիարդ եվրոյի ռուսական ակտիվները ապասառեցնելու Ավստրիայի առաջարկը բացասական նախադեպ ստեղծելու հետ կապված մտավախություններ է առաջացրել, մինչդեռ Հունգարիան և Սլովակիան նույնպես սպառնում են հետաձգել ԵՄ նոր պատժամիջոցների սահմանումը», - ասված է հրապարակման մեջ:
Նշվում է՝ Ավստրիան հանդես է եկել մոտ երկու միլիարդ եվրոյի ակտիվների ապասառեցման առաջարկով, որպեսզի աջակցի Raiffeisen Bank International-ին՝ ռուսական դատարանի կողմից նման բռնագանձման ֆոնին: Իր հերթին Հունգարիան մտադիր է հասնել Բրյուսելի առաջարկած ռուսական հեղուկ բնական գազի ներկրման արգելքի բացառմանը, իսկ Սլովակիան, ընդհանուր առմամբ, դեմ է Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներին:
Հետևեք մեզ՝ այստեղ