Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այսօր հյուրընկալել է հանրահայտ օպերային մենեջեր, բեմադրիչ, Choregie d’ Orange փառատոնի տնօրեն, Մոնակոյի Ազգային խորհրդի անդամ Ժան-Լուի Գրինդային:
«Հանդիպման ընթացքում պարոն Գրինդան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն մաեստրո Կարեն Դուրգարյանի հետ քննարկել է ստեղծագործական համագործակցության ապագա հնարավորություններ։
Պարոն Գրինդան ծանոթացել է Օպերային թատրոնի ստեղծագործական թիմին և ներկա գտնվել Ջուզեպե Վերդիի «Օթելլո» օպերային ներկայացմանը։
Այս հանդիպումը նշանակալի քայլ է միջազգային ասպարեզում մշակութային կապերի ամրապնդման և նոր փոխանակումների ստեղծման ուղղությամբ»,-հայտում են ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությունից։