Իրավապահները մեծաթիվ ոստիկանական զորքով Մերձավանի գերեզմանատուն էին բերել Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունը խոստովանած Գևորգ Հարությունյանին, այս մասին հաղորդում է լրագրող Լիա Սարգսյանը։
«Մոտ մեկ ժամ գաղտնի քննչական գործողություններ իրականացվեցին: Կասկածներ կան, որ Գևորգ Հարությունյանն այստեղ այնպիսի մի բան է թաքցնում, որն առնչութուն ունի սեպտեմբերի 23-ի սպանությունների հետ»,– նշել է լրագրողը։
Սարգսյանի պնդմամբ՝ «կասկածներ կան, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը նախապես պլանավորված է եղել»։