Լողափերում, սարերում, հեծանիվ վարելիս դիմակ կրելը պարտադիր չէ, բայց զբոսայգիներում պարտադիր է
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նոր հրամանով հաստատվել են անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները:
Դիմակ կրելը պարտադիր չէ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս, բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափերում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությունը: