ԱՄՆ-ն արտաքսել է իրանցիների մի ամբողջ ինքնաթիռ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն արտաքսել է իրանցիների մի ամբողջ ինքնաթիռ Թեհրանի հետ գործարքից հետո: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով պաշտոնատար անձանց:
Իրանցի պաշտոնյաները հայտնել են` չարտերային չվերթը Լուիզիանայից մեկնել է սեպտեմբերի 29-ի երեկոյան և նախատեսվում էր Կատարով Իրան հասնել սեպտեմբերի 30-ին: Նշվում է՝ այս արտաքսումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից միգրանտներին արտաքսելու ամենադաժան փորձերից մեկն է:
Բացի այդ, այս տարի ԱՄՆ-ն արդեն Կոստա Ռիկա և Պանամա է արտաքսել մի խումբ իրանցիների, որոնցից շատերը «քրիստոնեություն են ընդունել և հետապնդումների են ենթարկվում հայրենիքում»: