Քանի տարեկան են եղել նախորդ օրը կորոնավիրուսից մահացած պացիենտները
ՀասարակությունՀայաստանում նախորդ օրը կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 61 և 55 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 281 է: