Հայերեն
Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» 

Օրվա իշխանությունն իրեն վերապահել է գրականության, արվեստի ու մշակույթի «գրաքննիչի» դեր

Տեսանյութեր

Օրվա իշխանությունն իրեն վերապահել է գրականության, արվեստի ու մշակույթի «գրաքննիչի» դեր, այդ կերպ ոչ միայն չարաշահելով իր սահմանադրական լիազորությունները, այլ նաև ուղիղ հարված հասցնելով ստեղծագործ միտքին։ Ավելին, ստեղծագործ մարդուն դնել կաղապարների մեջ, թելադրել՝ ինչի մասին կարելի է գրել կամ բեմադրել, իսկ ինչի մասին՝ ոչ, նշանակում է սպանել ազատության այն հենասյունը, որի վրա կանգնած է յուրաքանչյուր իրական ժողովրդավարություն։

Վերջին օրերին դրա ամենավառ դրսևորումներից մեկն եղավ «Հանդարտ» թատրոնում տեղի ունեցած միջադեպը, երբ իրեն «հզորագույն թատերագետ» ներկայացնողը փորձեց ներկայացման ողջ բովանդակությունը մեկնաբանել բացառապես իր քաղաքական տրամաբանության շրջանակում՝ այն վերածելով քարոզչական հարթակի։ Արվեստը այս դեպքում կորցնում է իր ազատ, համամարդկային դաշտը և դառնում իշխանության գաղափարական գործիքը։ Սա գրաքննության դասական օրինակ է, որը ոչնչով չի տարբերվում այն մեխանիզմներից, որոնցով տոտալիտար համակարգերը փորձում էին ուղղորդել ստեղծագործ միտքը։

Պատմական փորձը հստակ ցույց է տալիս՝ երբ պետությունը փորձում է վերահսկել մշակույթն ու արվեստը, արդյունքը միշտ աղետալի է։ Խորհրդային միությունում գրաքննությունը դարձավ ստեղծագործական կյանքի անբաժան մաս․ «սոցիալիստական ռեալիզմը» պարտադրվում էր որպես միակ «թույլատրելի» ժանր, իսկ յուրաքանչյուր արտահայտություն, որը դուրս էր այդ կաղապարներից, ընկալվում էր որպես քաղաքական հակագործողություն։ Նույնն էր նացիստական Գերմանիայում, որտեղ մշակույթն ու արվեստը պետք է ծառայեին ռեժիմի քարոզչությանը․ «ոչ գերմանական» համարվող ստեղծագործությունները այրվում էին հրապարակներում։ Նույնիսկ արևմուտքում՝ Մակարտիզմի տարիներին ԱՄՆ-ում, արվեստագետներ ու գրողներ հայտնվում էին «սև ցուցակներում»՝ կասկածվելով կոմունիստական համակրանքների մեջ։ Այս բոլոր օրինակը ցույց են տալիս՝ երբ պետությունն իր ձեռքը վերցնում է ստեղծագործ միտքը, այն վերածվում է գործիքի՝ անկախ գաղափարախոսությունից։

Այսօր Հայաստանում իշխանությունը գործում է նույն տրամաբանությամբ։ Նիկոլ Փաշինյանը, մոռանալով իր սահմանադրական լիազորությունների սահմանները, արվեստի, գրականության, եկեղեցու և անգամ իրավական համակարգի նկատմամբ վարում է նույն ոճը։ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը, եկեղեցու դեմ իրականացվող ճնշումները և բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ ուղղորդված քարոզչական հարձակումները նույն տրամաբանության մեջ են․ իշխանությունը փորձում է սահմանել ոչ թե օրենքի և Սահմանադրության չափանիշներով, այլ սեփական քաղաքական շահերով։ Իսկ այն պնդումը, թե «ես որպես հավատացյալ եմ այս գործընթացը նախաձեռնում, այստեղ քաղաքական նարատիվ չկա», պարզունակ մանիպուլյացիա է։ Ըստ էության՝ քաղաքական գործիչը «հավատացյալի» դիմակով փորձում է հարվածել եկեղեցուն կամ արվեստին, ինչն առավել վտանգավոր է, քան բացահայտ գրաքննությունը։

Ամենամեծ մտահոգող հանգամանքերից է նաև այն, որ այս բոլոր ոտնձգությունների ֆոնին լուռ են մնում բոլոր այն կառույցները, որոնք հենց դրա համար են ստեղծված՝ պաշտպանելու խոսքի ազատությունը, մշակութային ինքնուրույնությունը և հոգևոր ինստիտուտների անկախությունը։ Մի պահ պատկերացնենք՝ եթե նույն միջադեպը տեղի ունենար նախկին իշխանությունների օրոք, ինչ աղմուկ էր բարձրանալու Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Այս լռությունը միայն մեկ բան է ապացուցում․ գործ ունենք ընտրովի մոտեցման հետ, երբ ժողովրդավարական նորմերը հիշատակվում են միայն ընդդիմադիրներին հարվածելու համար, իսկ իշխանության գործողությունները դիտվում են որպես «անվնաս»։

Արվեստը և մշակույթը երբեք չեն կարող լինել իշխանության ենթակայության տակ․ դրանք կամ ազատ են, կամ պարզապես գոյություն չունեն։ Իսկ երբ իշխանությունը փորձում է գրաքննիչ դառնալ, իրականում այն վախենում է ազատ մտքից։ Եվ սա արդեն ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական խնդիր է։

Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել