Ով, ում է վերահսկում․ Ֆիդանը՝ Թրամփի և Նեթանյահուի մասին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի ԱԳՆ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ ԱՄՆ-ն մեծ ազդեցություն չունի Իսրայելի քաղաքականության վրա: Այս մասին հաղորդում է Вестник Кавказа-ն։
«Նախագահ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ յուրաքանչյուր շփման ժամանակ հարցեր է բարձրացնում Գազայում և Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Սակայն, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում կա հաստատված ներքին քաղաքական իրողություն՝ կապված վերահսկողության հարցերի հետ՝ ով, ում է վերահսկում» - հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նա ընդգծել է՝ Վերջին իրադարձությունները ցույց տվեց, որ ԱՄՆ-ն իրականում այնքան էլ մեծ ազդեցություն չի ունենում Իսրայելի քաղաքականության վրա, ինչպես նախկինում էին կարծում: Թեև հնարավոր է նաև հակառակ իրավիճակը։
Հետևեք մեզ՝ այստեղ