Կորոնավիրուսով վարակման 179 նոր դեպք մեկ օրում. մահացել է 4 մարդ
ՀասարակությունՀայաստանում սեպտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 179 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45505 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 231259, վերջին մեկ օրում` 3450 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 2880 պացիենտ, վերջին մեկ օրում նվազել է 28-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 41434 անձ` վերջին մեկ օրում 201 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 909 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հայլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 280 է: