Հայերեն
Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան 

Հաղթել հասարակական պրոցեսներում, որ հնարավոր լինի հաղթել ընտրություններում․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքականություն

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

Նիկոլը ձևավորում է հայի նոր ինքնություն։ Դա անում է միտումնավոր։ Մենք աններելիորեն այս կարևորագույն պրոցեսը բաց ենք թողնում, պատշաճ լրջությամբ չենք վերաբերվում դրան։ Սա ձեր պատկերացրած ստանդարտ նախընտրական մրցավազքը չէ։ Այսօր բաց թողնված գործընթացները հետո ընտրարշավի ժամանակ հնարավոր չի լինելու շտկել։
 
Պարտության հասարակությունները կա´մ ոտքի են կանգնում (եթե նոր առողջ առաջնորդություն են ունենում) կա´մ այլափոխվում են, դեգրադացվում։ Առայժմ չի հաջողվում հասարակությանը հանել պարտության գերեզմանափոսից։ Իրականում ես վստահ եմ, որ հաջողվելու է, բայց կարևոր է հասկանալ այսօր ընթացող պրոցեսը։

Աչքիդ առաջ,  պատմական այս հատվածում իսկապես տեղի է ունենում «նոր հայի», նոր հայ հասարակության ձևավորում։ Շատ այլ ժողովուրդներ ունեցել են նման փուլեր, երբ զանգվածաբար «կամավորագրվել» են անմարդկային վարքագծի։
 
Շատ դժվար է ճշգրիտ ձևակերպումները տալ, թե ինչ տեսակ է ձևավորվում։ Նիկոլը մենակ չի անում բոլոր այլանդակությունները, նա անում է այդ շերտի աջակցությամբ։

«Անմռունչ հայի» կարգավիճակը ենթադրում է ամեն ինչին  համակերպվելու, բոլոր կորուստներն ընդունելու, ինքնուրույն մտածելու բացակայություն, ընդհանրական գաղափարների բացառում, ազգային արժանապատվության գաղափարի մերժում և այլն։
Սա այն դեպքն է, երբ չի կարելի թերագնահատել Նիկոլի ունակությունները։ Նա կարողանում է և ունի առնվազն երկու ուժեղ աջակցող գործոն։
 
Գործոն  1. «Հայրենիքը քանդելու կամավորական շարժում»
 
Հազարավոր հայեր կամավոր լծվել են պետությունը քանդելու գործին։ Տարբեր մոտիվացիաներով՝ պաշտոն, փող, բիզնես, բարեկամական կապեր և այլն, կամավոր սպասարկում են այդ  օրակարգը, անում նրա բոլոր հրահանգները։ Հազարներով, հասկանալով՝ ինչ են անում, միևնույն է՝ անում են։ Այլ թվաքանակի մարդիկ դա անում են՝ առանց հասկանալու։ Այս երկու շերտերի հետ աշխատանքը մեթոդոլոգիական էական տարբերություն ունի։
 
Գործոն 2. «Թողենք հանգիստ ապրենք»-ի հայկական տարբերակը
 
Կա համաշխարհային, ժամանակակից տրենդ. հասարակությունների առաջնահերթությունները և որակներն աշխարհում փոխվում են, և «թողեք հանգիստ ապրենքը» ինչ-որ իմաստով դառնում է միջազգային տրենդ՝ անտարբերություն միջավայրի և ընդհանրական գաղափարների հանդեպ, կենտրոնացում՝ բացառապես սեփական կենցաղի և խնդիրների վրա։ Այս համաշխարհային ալիքը Նիկոլը փայլուն օգտագործում է՝ ստանալով դրա հայկական տարբերակը։
 
«Թողենք  հանգիստ մեռնենք»
 
Հայաստանի պարագայում  նոր հայի հավաքական հասարակությունը կբերի պետականության տոտալ մերժման, որից հարևանները,  անշուշտ, օգտվելու են։ Եթե «նոր հայը» դարձավ երկրի տերը (դառնալով մեծամասնություն կամ պահելով իշխանությունը), ապա Հայաստան այլևս չի լինելու։ Սա տեսական դատողություն չէ, մենք հո տեսել ենք Արցախի պատմությունը, մենք հո տեսնում ենք Գազայի պատմությունը։ Տեսնելը տեսնում ենք, մնում է՝ դա վերջապես գիտակցենք։
 
Ինչ անել. հակաթույնը
 
Այս իշխանությունն ունի ահռելի դեստրուկտիվ ուժ, որը երբեք չի կարելի թերագնահատել։ Պետք է աշխատել յուրաքանչյուրի հայի հետ և համար, բոլոր սոցիալական խավերի ու շերտերի հետ։ Պետք է հարգանքով վերաբերվել, մենթորական տոնը մոռանալ, ընդմիշտ։ Պարտված երկրում հաղթածներ չեն լինում։

Պետք է լուրջ աշխատել, լուրջ համակարգեր ստեղծել, լուրջ ռեսուրսներ դնել, վեր կանգնել սեփական փոքր պատկերացումներից, կազմվելիք ցուցակներից։ Նրանք ամենաուժեղը չեն, նրանց ուժ տվողը մեր թուլությունն է։

Հաջողության պայքարն ունի չափազանց կարևոր հատկանիշներ՝  գրագետ, հաշվարկված, ազնիվ, սեփական «ես»-ից վեր։

Իշխանությանը կարող է քանդել՝ մեր թողտվությամբ, բայց հաղթելու որևէ շանս չունի. պաշտոն, փող, վախի գործոն, ստի քարոզչամեքենա՝ կապահովեն ինչ-որ մի քանակ։ Այսքանով հանդերձ՝ սեփական երկրում խաղաղ ապրելու, նորմալ մարդ մնալու ուժը շատ ավելին է։ Սակայն պրոցեսները պետք է կազմակերպված տանել։

Իշխանությունը կազմակերպված ուժ է, դիմացը չի կարող լինել սիրողական թիմ, դիմացը չի կարող լինել անճարակություն կամ էպիզոդիկ պայքար, չեն կարող լինել շքախմբային պատկերացումներ։

Սկզբում պետք է հաղթել հասարակական պրոցեսներում, որ հնարավոր լինի հաղթել ընտրություններում։ Արդյոք այդքան դժվա՞ր է սա հասկանալը։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՁեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան