Հենց Նիկոլի դիրքերը երերաց՝ նրանք խմբով «փուռն» են տալու իրենց "սիրելի" վարչապետին
ՔաղաքականությունՍուրեն Սուրենյանց-ի ֆեյսբուքյան էջից՝
Հայտնի մարզիկ, բայց նույնքան անհայտ ու անդեմ "քայլող" պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվել է մանդատից՝ պատճառաբանելով, որ համաձայն չէ տխրահռչակ նախարար Արայիկ Հարությունյանի գործունեության հետ։
Արսենին քաղաքական գործիչ չեմ համարում, ըստ այդմ՝ կդժվարանամ խոսել նրա քաղաքական "բնավորության", սկզբունքների մասին, բայց նկատել եմ, որ բարոյական բագաժով այս երիտասարդն աչքի չի ընկնում։ Օրինակ, նա՝ չունենալով իրավական հիմքեր, խանդավառությամբ կողմ քվերակեց Գագիկ Ծառուկյանի կալանավորման որոշմանը՝ անտեսելով, թե այդ մարդն ինչքան մեծ ներդրում ունի իր՝ որպես մարզիկի, կայացման ու հաջողությունների գործում։
Ենթադրում եմ, որ Արսենը Արայիկի թեմայով փոքր շրջանակում մի քանի "քաղցր" բառ է արատահայտվել, դա հասցրել են Նիկոլին, ու նա էլ որոշել է ճանաչված մարզիկ-չկայացած քաղգործչից "սկզբունքային" կերտել՝ նրան պարտադրելով հրաժարվել մանդատից։
Արայիկին էսօր քրֆում են բոլորը՝ փողոցում, տներում, անգամ՝ խորհրդարանում, կարճ ասած՝ Արայիկի թեման մանդատ չարժե․ սա ընդամենն առիթ կարող է լինել, Ջոիլֆալակյանին մինչև վերջ Փաշինյանը չի վստահում ու վերջ։
Բայց խնդիրն ավելի սկզբունքային է ու վերաբերում է "Իմ քայլը" խմբակցության որակին։ Այստեղ գրեթե բոլորը, պայմանական ասած, "Արսեն Ջուլֆալակյան" են ու քաղաքական իրենց անդեմությամբ երկու ընտրություն ունեն․ երբ Նիկոլի վարկանիշը համեմատաբար բարձր է, նրանք պատրաստ կլինեն "ուտել" մանդատը՝ գնալով Արսենի հետքերով, հենց Նիկոլի դիրքերը երերաց՝ նրանք խմբով "փուռն" են տալու իրենց "սիրելի" վարչապետին։