Նա իմ թագուհին է․ Յամալը պատմել է, թե ինչպես է տուն գնել իր մոր համար
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը պատմել է, որ տուն է գնել իր մոր համար։
«Ես մեծացել եմ բնակարանում, որտեղ խոհանոցն ու ննջասենյակը նույն տարածքում էին։ Հարցրի մորս, թե որ թաղամասում է ուզում ապրել, և գնեցի հենց այն տունը, որ նա ընտրեց։ Նա այժմ ունի այն ամենը, ինչ ցանկանում է։ Նա իմ թագուհին է, և ես նրան ամենից շատ եմ սիրում։
Տեսնելով, որ մայրս երջանիկ է, և որ եղբայրս կարող է ունենալ այն մանկությունը, որի մասին ես երազել եմ, ես անչափ ուրախ եմ»,— 20minutos-ի փոխանցմամբ՝ ասել է Յամալը։
Հետևեք մեզ՝ այստեղ