Վարչապետը՝ դպրոցների բացման մասին
«Վերջին 20 օրում մենք ամենօրյա ռեժիմով ունենում ենք 200-ից պակաս նոր դեպքեր: Սա, ընդհանուր առմամբ, իհարկե բարելավում է, բայց բարելավման մեկ այլ ցուցանիշ էլ ունենք:
Իհարկե, ակտիվ դեպքերի թիվը էականորեն նվազել է, և մենք այս պահի դրությամբ 3000-ից պակաս ակտիվ դեպք ունենք»,- այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ ամփոփելով Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծեց, որ բարելավման վիճակը շարունակվում է. «Եվ այս առումով կարծում եմ, որ մենք շարունակում ենք բարելավման վիճակում գտնվել, և առաջիկա մեր ամենամեծ ռիսկն այս բարելավման դիմնամիկան խախտելու՝ դպրոցների բացումն է, և այս առումով կայացվել են որոշումներ, որոնք միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից:
Մանրամասներն՝ այստեղ