«Ինչքա՞ն կարելի է ոչնչացնել քաղաքի կանաչ ծածկույթը»․ Քրիստինա Վարդանյան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տեղյակ եք, որ Ակադեմիական քաղաքի շրջանակներում ազգային ստադիոնի առաջարկը կա, որն արդեն կոնկրետանում է, և մենք հույս ունենք, որովհետև կան հետաքրքրված ներդրողներ, որ այս մասով էլ կունենանք էական առաջընթաց, ինչը հնարավորություն կտա մինչև 35 հազար տեղանոց ստադիոն ունենալ և այստեղ նաև հյուրընկալել այն խաղերը, որոնք թույլ են տալու միջազգային խոշոր մրցաշարեր անցկացնել մեր երկրում: Այդ մասին ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի՝ ստադիոնների վերաբերյալ հարցին:
«Ունենք նաև մասնավորի կողմից առաջարկ հավելյալ ստադիոնի մասով, որը նախատեսվում է Վաղարշապատ համայնքում, և այստեղ էլ Կառավարության որոշումը վերջնական փուլում է, և հուսամ, որ առաջիկա մեկ-երկու շաբաթում կունենանք այս որոշման ընդունումը, ինչը կապահովի առնվազն երեք ժամանակակից ստադիոնների առկայություն մեր երկրում»,- նշեց նախարարը:
Ինչ վերաբերում է արդեն իսկ մեր ունեցած ստադիոններին, ապա Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ Հանրապետական մարզադաշտը համապատասխան ընթակարգերով կառավարվում է ֆեդերացիայի կողմից, դրա հարակից տարածքի հետ կապված քննարկումներ են եղել, կան իրավական գործընթացներ: «Կան առաջարկներ, հուսանք՝ առաջիկայում այս մասով կունենանք որոշակի լուծումներ»,- ասաց նա:
Հրազդան մարզադաշտի հետ կապված ևս որոշակի իրավական գործընթացներ կան, այստեղ նաև սեփականության հարց կա, մասնավորի սեփականություն է մարզադաշտը, իրավական գործընթացների շրջանակներում որոշ քննարկումներ ընթանում են:
«Մենք հուսով ենք, որ «Հրազդան» մարզադաշտի մասով էլ կունենանք այնպիսի լուծում, որը կբերի մարզադաշտի՝ որպես սպորտային ենթակառուցվածքի, լիարժեք օգտագործման: Ստադիոնն ունի վերակառուցման կարիք, նույնիսկ սեփականության հարցերի հստակեցման պարագայում անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ ներդրումների անհրաժեշտություն կա: Այս պահին մեր առաջնահերթությունը նոր ենթակառուցվածքների զարգացումն է»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:
Հետևեք մեզ՝ այստեղ