Առաջին ալիքն ընտրում է «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրային հեռուստաընկերությունն այս օրերին լսումներ է անցկացնում Վրաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթի մեր ներկայացուցչին ընտրելու նպատակով:
Ավելի վաղ հայտարարված մրցույթին 80-ից ավելի հայտ է ստացվել Հայաստանից և տարբեր երկրներից: Մրցույթի երկրորդ փուլի համար Հանրային հեռուստաընկերությունը և մասնագիտական ժյուրին առանձնացրել են լավագույն 14-ին, լսել նրանց կենդանի կատարումներն ու հարցազրույց անցկացրել:
Ժյուրիի կազմում են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, Հանրային հեռուստաընկերության կրեատիվ պրոդյուսեր Աննա Թադևոսյանը, երգիչ Արամ MP3-ն, երգչուհի Ժակոն(Ladaniva) և ռեժիսոր Արթուր Մանուկյանը:
Առաջին ալիքը շուտով կհայտարարի «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակի անունը:




Հետևեք մեզ՝ այստեղ