Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Ալիևի ներկայացուցիչ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, որը կարևոր քայլ էր երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
APA-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը I24 News–ին տված հարցազրույցում։
Էլչին Ամիրբեկովը նշել է, որ այս փուլում խոսքը միայն նախաստորագրման, այլ ոչ թե վերջնական ստորագրման մասին է. «Այսպիսով, հայկական կողմը դեռ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման և ռեալիզացիայի համար։ Մասնավորապես, Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է դրույթներ, որոնք հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և արտահայտում են անընդունելի տարածքային պահանջներ։ Հետևաբար, երկարատև խաղաղություն հաստատելու համար Հայաստանի հիմնական օրենքը պետք է համապատասխանեցվի երկու երկրների կողմից արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստին և ոգուն»,– ասել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ