Հայերեն
Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա Յոլյան Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա Կոստանյան Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» 

«Չեմ տեսել մի հայ, որը հայ եկեղեցուն դեմ լինի, չպետք է վախենանք մեր կարծիքն արտահայտել»․ Հայաստանի պատվո նախկին հյուպատոս

Տեսանյութեր

«Այո, ճիշտ եք հասկանում։ Մտածում եմ, որ դա ինձ համար շատ կարևոր, հոգեհարազատ շարժում է։ Գիտեք՝ շարժումը կամավորական է։ Ես կամավոր իմ աջակցությունը, կամքը՝ թիմին միանալու հայտնել եմ, միացել եմ շարժմանը»,- դիտարկմանը՝ ներկա էիք «Մեր ձևով» շարժման շնորհանդեսին, կանգնած էիք շարժման անդամների շարքում և հարցին՝ ճի՞շտ ենք հասկանում, որ Դուք էլ եք միացել շարժմանը, այսպես պատասխանեց Հայաստանի պատվո նախկին հյուպատոս Նարեկ Սպարտակյանը։

 

Նա մանրամասնեց՝ հինգ աշխատանքային խումբ ունեն․ ներգրավված է խմբում, որը զբաղվում է արտաքին քաղաքականությամբ, արտաքին հարաբերություներով, սփյուռքի հետ կապված հարցերով․ «Դուրս գալիս է շարժումը, միացել եմ և ամեն ինչ անելու եմ լիարժեք, որ իմ ներդրումն ունենամ՝ հօգուտ ՀՀ-ի, հայ ժողովրդի»։

Փաստմանը՝ վերջերս ազատվեցիք Եկատերինբուրգում ՀՀ-ի պատվո հյուպատոսի պաշտոնից եկեղեցուն պաշտպանելու համար և հարցին՝ ի՞նչ ճակատագրի է արժանացել հյուպատոսությունը Ձեր՝ պաշտոնից ազատվելուց հետո, Նարեկ Սպարտակյանը պատասխանեց․ «Իմ՝ պատվո հյուպատոսի կարգավիճակը սառեցվեց, որովհետև ՀՀ-ի կողմից նման նոտա էր եկել ՌԴ ԱԳՆ, որ սառեցնեն կարգավիճակը։ Մենք պատվո հյուպատոսի գրասենյակը ստեղծել էինք մեր ուժերով, յոթ տարի առաջ ծրագիր էի մշակել, և ամբողջովին մեր ուժերով էինք անում թե′ գրասենյակը, թե′ այդ ամենը կազմակերպելը։ Երբ սառեցվեց կարգավիճակը, գրասենյակը, պարզ է, փակեցինք, դրոշն իջեցրինք, զինանշանը հանեցինք, բայց մեր քաղաքացիներին տեղեկացրինք։ Սվերդլովսկի մարզի շրջանում ունենք 25 հազար հայ, Պերմսկում՝ 40-50 հազար և Չելյաբինսկի մարզում 40-50 հազար։ Այսօր փաստացի չունենք գրասենյակ, դրոշն իջեցրել ենք։

Գրասենյակը հեղինակավոր տեղ էր՝ հենց եկեղեցու կողքին։ Հայ քաղաքացիների համար էլ կարևոր էր տեղանքը, այն հայտնի էր, խորհրդանիշ էր դարձել։ Փակեցինք, այժմ տարածաշրջանում չկա Հայաստանի պատվո հյուպատոսության գրասենյակ։ ԱՊՀ երկրներն ունեն գլխավոր հյուպատոսություն, մենք չունենք։ Նախկինում՝ մինչև այդ գրասենյակն իմ կողմից ստեղծելը, քաղաքացիների ընդունելություն եղել է եկեղեցում՝ շրջիկ հյուպատոսներով, այդ ամենը՝ թե′ մշակութային և այլ առումներով եկեղեցու, համայնքի այլ կառույցներում երևի փորձեն անել, որ ժողովրդին կարողանան սպասարկել։ Բոլորը ցավով էին նայում գրասենյակի փակվելուն․ ում կարողացել եմ, անձանց ասել եմ, որ մինչև պատվո հյուպատոս լինելը՝ ակտիվ եմ եղել հայկական կյանքում, մեր եկեղեցու հետ միջոցառումներ ենք կազմակերպել։ Անկախ մանդատից, պարզ է, մի քիչ գործիքներն են այլ, բայց վստահ եմ՝ կգտնենք մեթոդներ օգնել տարածաշրջանի մեր հայրենակիցներին»։

Փաստմանը՝ վստահաբար Ձեր շրջապատում կան հյուպատոսներ, դիվանագետներ, որոնք Ձեր կարծիքին են եղել, պաշտպանել եկեղեցուն, բայց վախենում են բարձրաձայնել կամ մտածել են, որ չարժի բարձրաձայնել և հարցին՝ ունե՞ք նման մարդիկ Ձեր շրջապատում, Հայաստանի պատվո նախկին հյուպատոսը պատասխանեց․ «Իմ կարծիքով՝ խնդիրը նույնիսկ վախի մեջ չէ։ Ազգային լուրջ խնդիր ունենք անտարբեր լինելու․ մենք ինչ- որ հարցի կողքով, նեղության մեջ ընկած հայի կողքով կարող ենք անցնել ու ձև անել, որ չենք նկատում։ Ուղղակի տալ մեզ կենցաղին, որ դե, կյանքը լավ է, բնակվում ենք։

Իմ տարածաշրջանում էլ բավականին կայացած գործարարներ կան, բայց Ռուսաստանում գործարարներն ինչքան կայանում են, այնքան մոտենում են ՀՀ-ին․ ուզում են գալ, ներդրում անել։ Հարցի մասին մտածում եմ՝ այո, բայց նաև այն կարծիքին եմ, որ դա ճիշտ չէ։ Մեր երկիրը ժողովրդավարական է, պետք է արտահայտվենք, մեր կարծիքն ունենանք, իսկ հայ եկեղեցին մեր հիմքն ու հարստությունն է, մեր տունն է։ Իմ գործընկերների մեջ, թե ընդհանրապես չեմ տեսել հայի, որ դեմ է հայ եկեղեցուն։

Ռուսական ԶԼՄ-ներն ինձ հարցնում էին Սամվել Կարապետյանի մասին։ Ասացի՝ անձամբ ճանաչում, հարգում եմ, ինքն ինձ համար մեծ հայի, գործարարի օրինակ է։ Ուրալյան շրջանում, ՌԴ-ում չեմ տեսել մի հայ, որը Սամվել Կարապետյան անձին չի հարգում, չի լսել, չի իմանում այդ մարդու արած մեծ գործերի մասին, ինչ մեծ ներդրումներ է անում Հայաստանում և դրսում հայկական կյանքի մեջ։

Ես կողմնակից եմ, որ կարևոր բանի նկատմամբ անտարբեր չլինենք։ Կարող ենք լինել կողմ, կարող ենք լինել մի քիչ կողմ, մի քիչ՝ ոչ, բայց ունենանք կարծիք և չվախենանք արտահայտել։ Ի՞նչ կա վախենալու, պետք է ասենք։ Գործընկերներս էլ, ով այդ կարծիքին է, դեռ չի արտահայտվել կամ մտածում է՝ երբ արտահայտվի։ Կարող է՝ մոտենաք, հարցը տաք, իրենք ճիշտ կպատասխանեն»։

Ուսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանԴատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Տրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր ԿամենդատյանՀանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանԻշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ ՍավգուլյանԳյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցը