Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Չինաստան
ՔաղաքականությունԻլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Չինաստան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի նախագահին և առաջին տիկնոջը դիմավորել են Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Լեչենը և այլ պաշտոնյաներ։
Նշենք, որ Ալիևը կմասնակցի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Տյանցզին քաղաքում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին;
Գագաթնաժողովին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։