Հայաստանն ու Պակիստանը քննարկել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը
ՄիջազգայինԱյսօր ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույց ունեցանք, գրում է Պակիստանի ԱԳՆ Իշաք Դարը։
Համաձայնության եկանք քննարկել Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը։
Հիշեցնենք, որ ՀՀ անկախությունից՝ 1991 թ-ի սեպտեմբերի 21-ից ի վեր Պակիստանը չի ճանաչել Հայաստանն իբրև պետություն, Երևանի ու Իսլամաբադի միջև չկային դիվանագիտական հարաբերություններ այն պարզ պատճառով, որ այդ երկիրն Արցախի հարցում ամբողջապես աջակցում էր Ադրբեջանին։
Փաստացի, երբ այլևս Փաշինյանը «փակում է» Արցախի հարցը, Պակիստանի համար պատճառ չի մնում շարունակել այս քաղաքականությունը։