Թուրքիան խզում է տնտեսական և առևտրային կապերը Իսրայելի հետ
ՏնտեսությունԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ելույթ ունենալով իր երկրի խորհրդարանում՝ հայտարարել է.
«Մենք որոշել ենք ամբողջությամբ խզել մեր տնտեսական և առևտրային կապերը Իսրայելի հետ և փակել ենք մեր օդային տարածքը իսրայելական ինքնաթիռների համար»։
Իսրայելական ընկերությունները և Իսրայելի օդանավակայանների վարչությունը մինչ այս պահը որևէ պաշտոնական ծանուցում չեն ստացել այս հարցի վերաբերյալ։