«Մանկական Եվրատեսիլ-2020» մրցույթը կանցկացվի հեռուստակամրջի ձևաչափով
«Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 29-ին հեռուստակամրջի ձևաչափով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Նշվում է, որ պրոֆեսիոնալ մասնագետների թիմը և հաղորդավարները կգտնվեն միևնույն տաղավարում Վարշավայում, իսկ յուրաքանչյուր մասնակից իր երգը կկատարի իր երկրում գտնվող տաղավարից:
18-րդ միջազգային մրցույթի եզրափակչում ելույթ կունենան 13 երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ֆրանսիայի, Վրաստանի, Ղազախստանի, Մալթայի, Նիդերլանդների, Սերբիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Լեհաստանի ներկայացուցիչները:
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է 2003 թվականից: Միջոցառմանը մասնակցում են մինչև 14 տարեկան երաժիշտներ: