«Նոա»-ն հրաժեշտ է տվել ալբանացի հարձակվողին․ պաշտոնական
ՍպորտԱլբանացի 28-ամյա ֆուտբոլիստ Էրալդ Չինարին հեռացել է «Նոայից»։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։ «Նոա»-ում Չինարին նորամուտը նշել է 2024/25 մրցաշրջանում՝ «Շկենդիայի» դեմ խաղում։
Ընդհանուր առմամբ Էրալդ Չինարին «Նոայի» կազմում մասնակցել է 43 հանդիպման՝ հեղինակելով 16 գոլ և 10 գոլային փոխանցում։
1 մրցաշրջանի ընթացքում Էրալդը «Նոայի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և Գավաթակիր։
«Նոան» շնորհակալություն է հայտնում Էրալդ Չինարիին կատարած աշխատանքի և նվիրման համար։