Արտակարգ դեպք՝ Երևանում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Oգոստոսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Հալաբյան փողոցում ջարդել են «Jaguar» մակնիշի ավտոմեքենայի ապակի և այնտեղից գողություն կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 44-ամյա Տիրան Ս․-ն հայտնել է, որ օգոստոսի 9-ի ժամը 23։00-ից մինչև օգոստոսի 10-ի 01։30-ն ընկած ժամանակահատվածում ազգուշությամբ վնասել են Հալաբյան փողոցում՝ «Թումո» այգու հարևանությամբ կայանված իրեն պատկանող «Jaguar» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին՝ պատճառելով 100 հազար դրամի գույքային վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Տիրան Ս․-ն աշխատում է «Առնո Բաբաջանյանի» անվան պետական երաժշտական քոլեջում, որպես դասախոս։
Հետևեք մեզ՝ այստեղ