Բաթումիում Ինտերպոլի կարմիր ծանուցագրով հետախուզվող Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել
ՄիջազգայինՎրաստանի ՆԳՆ Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում ձերբակալել են 1989 թվականին ծնված Ուկրաինայի քաղաքացի Ա.Կ.-ին, որը հետախուզվում է Ինտերպոլի «կարմիր» շրջաբերականով։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածը Գերմանիայի և Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվել է տարբեր հանցագործությունների համար, այդ թվում՝ կազմակերպված հանցավոր խումբ ղեկավարելու և միգրանտների անօրինական տեղաշարժի համար։
«Մեղադրյալը հատել է Վրաստանի սահմանը նախքան նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները Բաթումիում ձերբակալել են Ա.Կ.-ին։
Ներկայումս ձերբակալվածի նկատմամբ իրականացվում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգեր», - ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։