Հայերեն
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան

Մանրամասներ՝ Արզականում գիշերը արյունալի միջադեպից

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ կեսգիշերին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն: 

MediaHub-ը տեց, որ վիրավորներն են Չարենցավան խոշորացված համայնքի Արզական գյուղի բնակիչներ 25-ամյա Արամայիս Նավասարդյանը, որը հիվանդանոց է ընդունվել «որովայնի կտրած ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ, և 25-ամյա Մերուժան Եղիազարյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «պարանոցի կտրած-ծակած վերք, կրծքավանդակի կտրած ծակած վերք՝ ձախից» ախտորոշմամբ: Վերջինս նույն օրը ժամը 02-ի կողմերը Չարենցավանի շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Երևանի «Հերացի» հիվանդանոց:

Նրանց դանակահարել է նույն գյուղի բնակիչ, 26-ամյա Հայկազ Մ-ն: 

Մեզ պատմեցին, որ մի կաթիլ մեղրի պատմություն է եղել, որը, սակայն, ինչպես հասկացանք, իր արմատներն է ունեցել։ 

Գյուղում պտտվող խոսակցությունները շատ տարբեր են, իրարամերժ ու հակասական, դրա համար դժվար է այս պահին գնահատական տալ՝ ով է եղել վիճաբանության իրական մեղավորը, ինչ է պատահել իրականում կամ ինչ է թաքնված եղել այս արյունալի միջադեպի խորքում։ Մեզ միայն ասացին, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Հարություն և Վարդգես Մնացականյան եղբայրները, որոնք հորեղբոր թոռներ են, իրենց տան մոտ կանգնած են եղել, և Համբարձում անունով մեկը մեքենայով արագ վարել է իրենց փողոցով, Մնացականյաններն էլ դիտողություն են արել իրենց համագյուղացուն, թե ինչո՞ւ է արագ վարում։ Համբարձումն էլ պատասխանել է, թե՝ «իմ գյուղի մեջ ես ոնց ուզենամ, նենց էլ կքշեմ», որից հետո առաջացել է վիճաբանություն, Համբարձումը կանչել է իր ընկերներին, մտերիմներին, որոնք «Նիվաներով» ու այլ մեքենաներով եկել ու սկսել են դաժանորեն ծեծել Մնացականյան եղբայրներին։ Նրանցից Հարությունի հարազատ եղբայրը՝ Հայկազ Մ-ն, տեսնելով իր ծեծված եղբայրներին, դանակը հանել ու սկսել է պաշտպանել հարազատներին։ Արդյունքում երկու հոգի՝ դանակահարված, երկու հոգի էլ՝ տարբեր աստիճանի վնասվածքներով, կոտրվածքներով հայտնվել են հիվանդանոցում։ Հայկազին իրավապահները հայտնաբերել են, նա այժմ ձերբակալված է։ Ասացին՝ ծեծվածներից մեկի ծնոտն է կոտրած, մյուսի՝ քիթը։ Վիրավորներից մեկը Աբովյանի, մյուսը՝ Չարենցավանի հիվանդանոց են տեղափոխվել, իսկ դանակահարվածները «Չարենցավանի» ԲԿ-ում են, վիրահատվել են։ 

Այս ամենի տակ նաև որոշակի քաղաքական ենթատեքստ էլ են դնում արզականցիները, ասում են՝ ՔՊ-ականների ու ոչ ՔՊ-ականների միջև վեճ է եղել սա, մասնավորապես՝ ծեծված Մնացականյան եղբայրները մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմին, ծանր մարտական ուղի են անցել, իսկ մյուս կողմն էլ մերձիշխանական շրջանակներից են։ Մեզ նաև այլ անուններ տվեցին, որ միջադեպին խառնված են եղել նաև Արզականում հայտնի Հարութ և Վարդան եղբայրները, որոնք մշտապես աչքի են ընկել իրենց քրեական պատմություններով, ասացին՝ ուզում են ամեն գնով իրենց ազդեցության տակ պահել գյուղը իրենց «բեսպրիդելով», և որ այս վեճից առաջ նաև եղբայրներից Հարութի տղան իր զարմիկին է ծեծած եղել, և, ըստ տեղեկությունների, այս վիճաբանության հիմքում նաև այդ ծեծն է ընկած եղել։ Բայց թե ով ում բարեկամն է, ումից է, իրականում, սկսել վիճաբանությունը, ով է մեղավոր, իսկ ով՝ ավելի մեղավոր, դժվար է ասել, հավանաբար կպարզի նախաքննությունը։

Պարզ է միայն այն, որ Արզական գյուղում հաճախակի են լինում այսպիսի դեպքեր, երբ տարբեր խմբեր իրար դեմ են դուրս գալիս՝ փորձելով ուժով հարցեր լուծել, իրենց ազդեցությունը տարածել միմյանց վրա։ 

Մենք դիմեցինք նաև ՆԳՆ լրատվական ծառայությանը՝ հասկանալու, թե իրենց մասով ինչ կարող են ասել։ ՆԳՆ-ից հայտնեցին նույնը, ինչ վերևում էր նշված, որ օգոստոսի 22-ին, կեսգիշերն անց ոստիկանություն հաղորդում է ներկայացվել, որ դանակահարված վիճակում 25-ամյա երկու երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց։

«Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբերը համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հետևյալը, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված երիտասարդների և իրենց համագյուղացի մեկ այլ երիտասարդի միջև, և վերջինս պարզաբանումների ընթացքում դանակով հարվածներ է հասցրել նշված անձանց։ Դեպքից մի քանի ժամ անց՝ լուսադեմին, կասկածվողը Կոտայքի մարզի Լուսակերտ բնակավայրում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին։ Ներկամումս ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,-ասացին ՆԳՆ լրատվականից։

Վահե Մակարյան

 

Հետևեք մեզ՝ այստեղ

Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքիՎախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ ԿարապետյանԸնտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավորՄերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». ԿարապետյանՖիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեցCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը