«Սկսվում է միջազգային առևտրի ոսկեդարը»․ թուրք նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի կառուցմամբ մենք կատարում ենք «Զանգեզուրի միջանցքի» (Թրամփի ուղու – խմբ․) իրականացման ուղղությամբ ամենանշանակալի քայլերից մեկը, որը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ Հարավային Կովկասի և Եվրասիայի համար»։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն երկաթուղային գծի հիմնարկեքի արարողության ժամանակ։
««Զանգեզուրի միջանցքը» կամրապնդի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը և կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության խթանմանը։ Բոլոր երկրների համար, հատկապես նրանց համար, ովքեր շահագրգռված են Միջին միջանցքով, սկսվում է միջազգային առևտրի ոսկեդարը», - նշել է նախարարը։
Հետևեք մեզ՝ այստեղ