Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի. Պետդումայի պատգամավոր
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնությունն իրեն իրավունք է վերապահում կիրառել մարտավարական միջուկային զենք՝ ի պատասխան արևմտյան հեռահար հրթիռների հարվածներին իր տարածքի խորքում: Այս մասին հայտարարել Է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկ, փոխանցում է EADaily-ն:
«Եթե հանկարծ, Աստված մի արասցե, օտարերկրյա հրթիռներով հարվածներ հասցվեն Ռուսաստանի տարածքի խորքերը, պատասխան կտան, գուցե, նույնիսկ ոչ թե «Օրեշնկով», այլ մարտավարական միջուկային զենքով։ Կամ եթե ԵՄ որևէ երկիր հարված հասցնի Ռուսաստանին, ապա պատասխանն արդեն միջուկային կլինի», - խոստացել Է խորհրդարանականը։
Նա նշել է, որ ռուսական կողմը միշտ ձգտել է խուսափել միջուկային հռետորաբանությունից, բայց ամեն ինչ սահման ունի՝ ցանկացած համբերություն ի վերջո հատնում է:
Հետևեք մեզ՝ այստեղ