Երկու քաղաքացի շաուրմայից վարակվել են սալմոնելլայով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայում երկու քաղաքացի սալմոնելլայով վարակվել են «Կեյտերինգ Թեխնոլոջի» ընկերության պատրաստի արտադրանք օգտագործելուց հետո։ Այդ ընկերության շաուրման վաճառվում է նաև «Вкусвилл» ցանցում, հայտնում է «Shot проверка»-ն։
Վարակված քաղաքացիները դիմել են Ռոսպոտրեբնադզոր։ Վերահսկող մարմնի մասնագետները արտադրամասում վերցրել են «Շաուրմա դասական» նմուշները, որոնց լաբորատոր փորձաքննությունը բացահայտել է խախտումներ։ Բացի այդ, տարածքում հայտնաբերվել են ժամկետանց մթերքներ և անբավարար սանիտարական պայմաններ։
Ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական գործ և այն փակվել է 60 օրով։ Դատարանի որոշումն ուժի մեջ դեռ չի մտել։ Ավելի վաղ Սтавропոլի երկրամասում «Մագնիտ» խանութների ցանցի վաճառվող աղցաններում հայտնաբերվել էր աղիքային ցուպիկ։
Հետևեք մեզ՝ այստեղ