Դաժան կադրերը քննության առարկա դարձան․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սոցիալական ցանցերում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ մի տղամարդու նկատմամբ իրականացվում էր առերևույթ հանցավոր ոտնձգություն։ Տեսարանում երևում է, թե ինչպես ինչ-որ մեկը տղայի գլուխը սեղմում է մեքենայի ապակու տակ՝ խեղդելով և հրճվելով այդ գործողությունից։
Նման տեսարաններ վերջին շրջանում հաճախ են տարածվում հատկապես TikTok հարթակում․ հասարակությունը բազմիցս ականատես է լինում, որ այսպիսի կադրերը միտումնավոր նկարահանվում են՝ դիտումներ հավաքելու նպատակով կամ անգամ ուղիղ եթերների ժամանակ՝ տարբեր խաղերում պարտվելու հետևանքով։
Սակայն իրավապահ մարմինները արձագանքել են միջադեպին։ Euromedia 24-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնեցին, որ հրապարակման կապակցությամբ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ և նույն օրը հայտնաբերել են թե՛ ենթադրյալ տուժողին, թե՛ ենթադրյալ հանցանքը կատարած անձին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ