Բելգիայի հավաքականում կորոնավիրուսի վարակման դեպք է գրանցվել
Բելգիայի հավաքականի պաշտպան Բրանդոն Մեխելեի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հաղորդում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Բելգիական «Բրյուգեի» 27-ամյա ֆուտբոլիստն արդեն լքել է ազգային թիմի ճամբարը: Նա Բելգիայի հավաքականի հայտացուցակում ընդգրկվել էր դանիացիների դեմ սեպտեմբերի 5-ին կայացած խաղում (2:0), սակայն խաղադաշտ դուրս չէր եկել: Սեպտեմբերի 8-ին բելգիացիներն Ազգերի լիգայի երկրորդ տուրում կընդունեն Իսլանդիայի հավաքականին: