SOCAR-ի ակտիվներին հարվածելը Մոսկվայի պատասխանն է Զանգեզուրի միջանցքի 99 տարով վարձակալությանը․ БТ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օդեսայում ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին ռուսական հերթական հարվածը սոսկ դրվագ չէ ուկրաինական հակամարտությունում։ Սա խորհրդանշական կետ է երկար պատմության մեջ և նոր գլխի սկիզբ, որտեղ Ռուսաստանը, կարծես, փոխում է իր ռազմավարությունը, գրում է Большой трансфер Telegram ալիքը։
«Հայաստանը 1915 թվականից ի վեր առաջին անգամ փոխել է իր գոյատևման երաշխավորին, և միայն ժամանակը ցույց կտա՝ որքան հուսալի կլինի նոր հովանավորը: Իսկ Ադրբեջանը 35 տարվա ընդհատվող պատերազմից հետո ամրապնդեց իր հաղթանակը՝ վերադարձնելով ոչ միայն յոթ շրջանները, այլև Շուշին և ողջ Լեռմային Ղարաբաղը։ Ամեն ինչի բանալին Զանգեզուրի միջանցքն է, որի նկատմամբ, առանց որևէ կրակոցի, Վաշինգտոնը 99 տարով վերահսկողություն հաստատեց։ Այս քայլը միաժամանակ հարվածում է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի շահերին, ուստի SOCAR-ի ակտիվներին հարվածելը Մոսկվայի պատասխանն է։
Բայց պատասխանը ասիմետրիկ է: Ռուսաստանը, ըստ ամենայնի, չի պատրաստվում ներքաշվել Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում ազդեցության համար ծախսատար պայքարի մեջ։ Փոխարենը, նա գիտակցաբար հրաժարվում է տարածաշրջանային արբիտրի չափազանց թանկ դերից, և, ըստ երևույթին, ավելի մեկուսացնող քաղաքականություն կվարի այդ երկրների նկատմամբ՝ սահմանափակելով միգրացիան և նվազեցնելով սփյուռքի ազդեցությունը Ռուսաստանի ներսում: SOCAR-ին հարվածելը կորցրածը վերադարձնելու փորձ չէ։ Ռուսաստանը հեռանում է, որպեսզի կենտրոնանա իր վրա, հրաժարվում է բեռից և փակում հին դռները: Իսկ թե ինչ է լինելու նրանց հետևում, արդեն նրա գլխացավը չէ», - հայտնել է աղբյուրը։
Հետևեք մեզ՝ այստեղ