Հայերեն
Արման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումով Ահազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանը Քվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներ Ընտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն է Քվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ Հայաստանում Ահազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումը Ահազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները Որտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում 

Փաշինյանի «խաղաղության ուղերձը»․ նախընտրական մանիպուլյացիա և պետականության քայքայման վտանգ

Քաղաքականություն

Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ կնքված համաձայնագրից ընդամենն օրեր անց Փաշինյանը դիմեց հայ հասարակությանը՝ հայտարարելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև «արդեն խաղաղություն է տիրում»։ Սակայն նրա ուղերձը լի էր խեղաթյուրումներով ու մանիպուլյացիաներով։

Նախաստորագրված փաստաթուղթը չի ապահովում Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը, որևէ քարտեզով սահմաններ չի ամրագրում և չի պարտադրում Ադրբեջանին դուրս բերել իր զորքերն օկուպացված տարածքներից։ Փոխարենը, Փաշինյանը փորձեց արդարացնել տարածքային զիջումները՝ խոսելով «բանակցություններով լուծվող հարցերից», ինչպես նաև խոսեց անկլավների հնարավոր փոխանակման մասին։

Ամենաաղմկահարույց կետը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ հայտարարությունն էր․ Փաշինյանը հայտարարեց, թե այն վերջնականապես փակված է, իսկ տեղահանված արցախցիների վերադարձը՝ անհնար։ Փաստացի նա քաղաքացիներին հեգնեց՝ ասելով, թե «ժողովուրդը հեղափոխություն չարեց, որովհետև հասկացել է՝ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն չի լինի»։

Խաղաղության անվան տակ ընտրական օրակարգ

Փաշինյանի ուղերձը փաստացի նախապատրաստություն է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Խաղաղության մասին խոստումները և «ապաշրջափակման» քարոզչությունն իրականում ծառայում են իշխանության վերարտադրմանը։

Սակայն որևէ փաստարկ չներկայացվեց Սյունիքի անվտանգության մասին, մինչդեռ հենց այնտեղ են թանձրանում ամենալուրջ վտանգները։ Փաշինյանի շեշտած «անխոչընդոտ հաղորդակցություն» արտահայտությունը բացահայտում է, որ խոսքը հենց ադրբեջանա-թուրքական պահանջած միջանցքի մասին է, ինչը Հայաստանի ինքնիշխանությանն ուղղակի հարված է։

Ճնշումներ ընդդիմության և եկեղեցու դեմ

Նույն օրերին շարունակվում են քաղաքական հետապնդումները․ կալանավորված են ոչ միայն ընդդիմադիր գործիչներ, այլև եկեղեցականներ։ Խորհրդանշական է, որ ազգային բարերար Սամվել Կարապետյանն իր 60-ամյակը դիմավորեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։

Դատարանը կրկին երկարաձգեց նրա կալանքը, չնայած որ գործն իրավական հեռանկար չունի։ Նրան շնորհավորեցին ընդդիմադիր գործիչներ, Ամենայն Հայոց կաթողիկոսը, ինչպես նաև Սփյուռքի թեմերի առաջնորդները։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը դատապարտեց արքեպիսկոպոսների կալանքը և զգուշացրեց, որ վաշինգտոնյան համաձայնագիրը լի է վտանգավոր երկդիմի կետերով ու կարող է լուրջ սպառնալիք դառնալ Հայաստանի համար։

Տնտեսական հարվածներ և ՀԷՑ-ի գործը

Հատուկ կարևոր է նաև ՀԷՑ-ի բռնի պետականացման գործընթացը։ Ստոկհոլմյան արտակարգ արբիտրաժի որոշումը պարտադրում է դադարեցնել Փաշինյանի` կառավարիչ նշանակելու մասին որոշումը։ Սակայն իշխանությունը հրաժարվում է կատարել միջազգային իրավական պահանջները՝ վտանգելով Հայաստանի ներդրումային դաշտը։

Ակնհայտ է․ օտարերկրյա ներդրողներն այս իրադարձություններից հետո Հայաստան չեն գա։ Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում լրջորեն վնասված է, իսկ Փաշինյանի համար տնտեսական հետևանքները երկրորդական նշանակություն ունեն։

Փաշինյանի ուղերձը ոչ թե խաղաղության, այլ իշխանության պահպանման ծրագիր է։ Ղարաբաղի հարցի փակման հայտարարությունը, Սյունիքի անվտանգությանը չանդրադառնալը, ընդդիմության և եկեղեցու դեմ ճնշումները, Սամվել Կարապետյանի և ՀԷՑ-ի գործերը վկայում են մեկ բան․ գործող իշխանությունը պատրաստ է ցանկացած զիջման և քայլի, եթե միայն դա երաշխավորի իր վերարտադրությունը։

Հայաստանի առջև կանգնած են պետականության, ինքնիշխանության և տնտեսության քայքայման իրական վտանգներ։

Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին