ՀՀ-ի համար բացվում են այն ճանապարհները, որոնք անցնելու են Ադրբեջանով․ ՏԿԵ նախարար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը մեզ մի շատ մեծ քայլ մոտեցնում է խաղաղությանը, ինչը, կարծում եմ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար սպասված, կարևոր և ուրախալի իրադարձություն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ նախաստորագրված պայմանագրի տեքստում Հայաստանի համար որևէ ողբերգական կամ չարագուշակ բան չկա։
«ՀՀ–ի համար բացվում են այն ճանապարհները, որոնք անցնելու են Ադրբեջանով, քանի որ ապաշրջափակումը երկկողմանի պրոցես է»,– ասել է նախարարը՝ չպատասխանելով հարցին, թե Ադրբեջանի տարածքում Հայաստանի քաղաքացիների անվտանգությունն ով է ապահովելու։
Հետևեք մեզ՝ այստեղ