Ինչ մտահոգություն ունի Թրամփը Ալյասկայի գագաթնաժողովից առաջ․ WSJ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտավախություն ուներ, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ներկայությունը կարող է խաթարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները Ալյասկայում: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։
Հոդվածում նշվում է, որ Զելենսկու ներկայությունը Թրամփի և Պուտինի միջև բանակցություններին քննարկվել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից կազմակերպված ամերիկացի առաջնորդի և եվրոպական պետությունների ղեկավարների միջև տեսակոնֆերանսի ժամանակ: Սակայն, Թրամփի հետ զրույցից հետո, եվրոպացիները հրաժարվել են այդ պահանջից։
«Թրամփը մտահոգություն է հայտնել, որ Զելենսկու ներկայությունը բանակցությունների հենց սկզբում կարող է խաթարել գործընթացը», - նշել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ