Հայերեն
Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ

Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ (տեսանյութ)

Իրավունք

Թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով  Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման դեմ: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Oրերս Ագարակ սահմանային անցման կետում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և  պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները, մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ժամանած բեռնատար ավտոմեքենան: Արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել է 282 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և մետաղյա տարա` լցված 33 գրամ «հաշիշի յուղ» -ով:

Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցվել է քրեական վարույթ։ Վարույթի նախաքննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։

Օպերատիվ հետախուզական  միջոցառումների շրջանակում պարզվել է, որ հայտնաբերված թմրամիջոցները պետք է տեղադրվեին Երևան քաղաքի գերեզմանատներից մեկում, որն էլ դարանակալվել է ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից։ Գերեզմանատուն են ժամանել ամուսիններ՝ ովքեր ՀՀ քաղաքացիներ են: Վերջիններս թմրամիջոցները թաքստոցից վերցնելուց հետո ձերբակալվել են։

Պարզվել է, որ վերջիններս հանդիսանում են թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան հարթակի օգտատերեր և վերցված թմրամիջոցները պատրաստվում էին իրացնել հենց տելեգրամյան հարթակով։

Տարված բացատրական աշխատանքների արդյունքում ձերբակալված Է․Ս․-ն  օպերատիվ-հետախուզության բաժնի աշխատակիցներին ներկայացրել է նաև օրեր առաջ ձեռք բերած, մաքսանենգ եղանակով ՀՀ տեղափոխված 327 գրամ «մեթամֆետամին» տեսակի 75.5 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև թմրամիջոցներ փաթեթավորելու և վաճառելու համար նախատեսված գործիքներ ու նյութեր։

Ձերբակալված քաղաքացիները, ինչպես նաև հայտնաբերված թմրամիջոցները ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։

Ձեռք են բերվել տվյալներ նաև այն մասին, որ ԻԻՀ քաղաքացի Մ․Ն․-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենայի թաքստոցներում ևս առկա են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ։ Խուզարկության արդյունքում բեռնատարից հայտնաբերվել է  650 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։

ՊԵԿ ՄԴՊ վարչության օպերատիվ-հետախուզության բաժնի աշխատակիցները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության աշխատակիցների հետ պարզել են, որ Երևան քաղաքի տարբեր հատվածներում առկա են նաև տեղադրված թմրամիջոցներով փաթեթներ, որոնք ևս իրացվելու էին տելեգրամյան հարթակում։ Արդեն իսկ տվյալների ստուգման ընթացքում տեղակայման վայրից հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի փաթեթը, որը քննիչի կողմից օրենքով սահմանված կարգով վերցվել է։

Եվ այսպես, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան  1․5 կգ տարբեր  տեսակի թմրամիջոցներ։

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու, ինչպես նաև Երևան քաղաքի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրված թմրամիջոցների փաթեթները հայտնաբերելու ուղությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր ԿամենդատյանՇարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը