Հայերեն
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան 

Երիտասարդների միջազգային օր․ ԱրարատԲանկն ապահովել է 260 երիտասարդի մասնակցությունը վրանային ճամբարի

Հասարակություն

ԱրարատԲանկը միացել է ամբողջ աշխարհում այսօր նշվող Երիտասարդների միջազգային օրվա միջոցառումներին։ Չքնաղ Լոռու Գարգառ գյուղի հարակից տարածքում Բանկի աջակցությամբ, Հայաստանի մարզերից և Երևանից եկած 260 երիտասարդների համար կազմակերպված վրանային ճամբարի միակ նպատակը բարձունքներ հաղթահարելն ու տարբեր հմտությունների տիրապետելը չէ։ ԱրարատԲանկի աջակցությունը թույլ է տալիս երիտասարդներին ձեռք բերել ֆինանսական գրագիտության արժեքավոր գիտելիքներ անգամ բնության գրկում։

Խմբավար Տաթև Հովակիմյանը շուրջ 10 տարի է, ինչ կազմակերպում և ղեկավարում է «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Պատանի փրկարարներ» խմբի ծրագրերը։ Մասնակիցները՝ Երևանի և մարզերի խմբակների սաներն են։ Տարվա ընթացքում անվտանգության վարքականոնների մշակույթին ծանոթանալուց և լավագույն մասնակիցների բացահայտումից հետո իրականացվում են տարբեր բարդության արշավներ և վերելքներ, մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերում վրանային ճամբարների։    

Մանկապատանեկան հանրապետական կենտրոնն (ՄՀԿ) արտադպրոցական ոչ ֆորմալ կրթություն է տալիս սաներին, որոնք ծանոթանում են լեռնագնացության հիմունքներին, ստանում առաջին օգնություն ցուցաբերելու, փրկարարական գործի տարրական գիտելիքներ,  տեղանքում կողմնորոշվելու հմտություններ։ 

«Պատերազմի ժամանակ ունեցել ենք երեխաներ, որոնք ոչ միայն իրենց, այլև ջոկատը փրկել են տեղանքում կողմնորոշվելու շնորհիվ։ Ես միշտ նշում եմ, որ երեխաներն այստեղ մի դպրոց  են անցնում, որը ոչ մի  այլ տեղ անցնել չեն կարող։ Կյանքի դպրոց է, որտեղ երեխաները սովորում են դիմանալ բարդ պայմաններին, չհանձնվել»,- նշում է Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի խմբավար Տաթև Հովակիմյանը։  

Հանրապետական ճամբարի կազմակերպումը պահանջում է զգալի նյութատեխնիկական միջոցներ և հատկանշական է, որ ֆինանսական հաստատություններից առաջինն ԱրարատԲանկն է արձագանքել ՄՀԿ-ին աջակցելու առաջարկին և կանգնել երիտասարդներին այս կերպ կրթելու ճամբարի ստանձնած պարտավորության կողքին։ 

«Այսօր ԱրարատԲանկը 260 երեխայի ժպիտ է պարգևել, 260 երեխայի տվել գործնական, կողմնորոշման, հայրենասիրության և բնապահպանության դասընթացների մասնակցելու հնարավորություն»,- շեշտում է Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի տնօրեն Հայկանուշ Դավթյանը։

Երիտասարդ սերնդի ֆինանսապես գրագետ լինելը մշտապես կարևորվել է ԱրարատԲանկի կողմից, հատկապես ուշադրություն է դարձվում ֆինանսական գրագիտության դասընթացների շարունակականությանը։ Վերջինը՝ «Պարզից պարզ» փոդքաստի շրջանակներում ֆինանսական գրագիտության տեսանյութերի շարքն է։ Փոդքաստը վարում է ԱրարատԲանկի Խորհրդի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս Արա Չալաբյանը, որն այսօր նույնպես երիտասարդների հետ էր՝ վարելով ինտերակտիվ ձևաչափով կազմակերպված ֆինանսական գրագիտության դաս։  

«Ֆինանսական գրագիտության դերը չի կարելի թերագնահատել, որովհետև դա, ըստ էության, պատասխանատու քաղաքացիներ կրթելու, դաստիարակելու, մեծացնելու խնդիր է լուծում, իսկ պատասխանատու քաղաքացին նպաստում է երկրի զարգացմանը, երկրի տարբեր ինստիտուտների կայացմանը»,- Արա Չալաբյանի կարծիքով՝ ԱրարատԲանկը որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ստանձնած և այդ շրջանակներում իր դերը գիտակցող ընկերություն, կարևորում է մեր երիտասարդ քաղաքացիների ճիշտ, գրագետ զարգացումը և այդ նպատակով էլ ներդրումներ է իրականացնում։ 

«Այս դասընթացները կարևոր են, որ կյանքի նոր փուլ մտնելիս կարողանանք մեր ֆինանսները ճիշտ կառավարել և ծախսել»,- ասում է ճամբարի մասնակից Անի Վարդանյանը՝ հավելելով, որ ամառը, որն ապահովեց եւ՛ կրթություն, եւ՛ ազատ ժամանցի ճիշտ կազմակերպում, հիշարժան կմնա ամբողջ կյանքի ընթացքում։  

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից 

Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա Սողոմոնյան