Ադրբեջանում շարունակվում է հայ քաղաքական ռազմագերիների՝ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց վերաբերյալ քրեական գործով շինծու դատավարությունը։ Հաջորդ բաց դատական նիստը նշանակվել է օգոստոսի 14-ին։
Ըստ ադրբեջանական կողմի յուրաքանչյուր ռազմագերու հատկացվելու է թարգմանիչ և պաշտպան։
Հիշեցնեք, որ Ադրբեջանում գտնվող 15 հայ գերիները մեղադրվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներով, ներառյալ՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, ագրեսիվ պատերազմի պլանավորում ու վարում, ցեղասպանություն, ահաբեկչություն և դրա ֆինանսավորում, պետական իշխանության բռնազավթում և պահպանում, ինչպես նաև ապօրինի զինված խմբավորումների ստեղծում։
Հեղինակ՝ Անի Վարդանյան







