Հայերեն
Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում

Մարող արևը. Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտի մռայլ ապագան

Տնտեսություն

Կարծես թե իշխանությունները Հայաստանի էներգետիկ ոլորտը տուրբուլենտության մի գոտուց մյուսը գցելու ռազմավարությունն են որդեգրել՝ անտեսելով երկարաժամկետ ռազմավարական մտածողությունը։ Նախ իշխանությունների օրակարգում ՀԷՑ-ի, այսպես կոչված, «ազգայնացման» օպերացիան էր, որի հետևանքներն առաջիկա ամիսների ընթացքում միանշանակ ի հայտ կգան, այնուհետև հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել արևային կայաններ տեղադրելուն ուղղված վարկերի սուբսիդավորման ծրագիրը, ինչին զուգահեռ «օդում կախված» լուրերի համաձայն «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նոր նախագիծ է մշակվում, որի ուժի մեջ մտնելու պարագայում հայաստանյան արևային էներգետիկայի կենսունակ ոլորտը կվերածի զուտ թղթային կարգավիճակ ունեցող չզարգացող ճյուղի։ Բանն այն է, որ նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները, թեև առաջին հայացքից տեխնիկական բնույթ են կրում, սակայն իրականում հանգեցնելու են լրջագույն հետևանքների։ Խոսքը վերաբերում է արևային էլեկտրաէներգիա արտադրողների և բաշխիչ ցանցի միջև իրականացվող փոխհաշվարկի (Net-Metering-ի) պարբերականության փոփոխությանը՝ տարեկան հաշվարկից անցում դեպի ամսական և ժամային հաշվարկների։

Ինչպես հայտնի է՝ արևային կայաններ են շահագործում և արևային էլեկտրաէներգիա արտադրում ինչպես առաձին ոլորտային ընկերությունները, այնպես էլ ֆիզիկական անձինք՝ ասել է թե ՀՀ սովորական քաղաքացիները։ Մեխանիզմն աշխատում է հետևյալ կերպ՝ արևային կայան շահագործողի (ինքնավար էներգաարտադրողների) մոտ տեղադրված է երկկողմանի հաշվիչ սարք, որը ներկայումս գործող կարգով ֆիքսում է, թե հաշվարկային տարվա ընթացքում (մայիսի 1-ից մինչև հաջորդ տարվա ապրիլի 30-ը) որքա՞ն հոսանք է մատակարարվել բաշխիչ ցանցին և ցանցից որքան հոսանք է ստացվել՝ սպառման համար։

Հաշվարկային տարվա ավարտից հետո կատարվում է փոխհաշվարկ ու, արտադրված և սպառված էլեկտրաէներգիայի քանակների դրական տարբերության դեպքում, բաշխիչ ցանցը ինքնավար էներգաարտադրողին վճարում է այդ տարբերության համար` մեծածախ շուկայի տվյալ տարվա նվազագույն գնով։ Օրինակ, 2024-2025թթ. հաշվարկային տարվա համար այդ վճարը բավական ցածր է եղել՝ 1 ԿՎտ ժամի արժեքը կազմել է 13.17 դրամ։

Ընդ որում, հատկապես սովորական անհատների պարագայում արևային կայան տեղադրելու հիմնական մոտիվացիան պայմանավորված չի եղել հաշվարկային տարվա ավարտից հետո բաշխիչ ցանցից գումար ստանալով, այլ նրանով, որ արևային կայան տեղադրելով հնարավորություն էր ընձեռնվում ամռան արևոտ օրերին արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիան այսպես ասած «ի պահ հանձնել» բաշխիչ ցանցին և այնուհետև այն օգտագործել ձմռան ամիսներին, երբ արտադրված հոսանքը չի բավականացնում սպառման համար՝ բնականաբար այս միջոցով կլորիկ գումար խնայելով։

Եթե օրենսդրական փոփոխության մասին շրջանառվող խոսակցությունները հաստատվեն, ապա վերոհիշյալ փոխհաշվարկը (Net-metering-ը) 2026թ. մայիսի 1-ից հետո տեղադրված արևային կայանների համար իրականացվելու է բացառապես նոր կարգով՝ փոխհաշվարկը տարեկանից կդառնա ամսական (մեծ ինքնավար էներգաարտադրողների համար՝ նույնիսկ ժամային)։

Օրենքի նման փոփոխության ընդունումը բիզնես-տրամաբանության տեսանկյունից վերջնականապես անիմաստ կդարձնի բնակչության կողմից արևային նոր կայանների տեղադրումը, քանի որ միակ օգուտը կմնա դրական տարբերության դեպքում բաշխիչ ցանցին վաճառված արևային էներգիայի դիմաց ստացած ցածր սակագնով հաշվարկված գումարը։

Ինչ վերաբերում է արդեն իսկ տեղադրված ու գործող կայաններին, ապա ասում են, որ նախագծի անցումային դրույթներով «մեծահոգաբար» ամրագրվելու է, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը տեղադրված կայանների համար փոխհաշվարկի հաճախականության փոփոխությունը կատարվելու է կայանի տեղադրման ամսաթվին հաջորդող հաշվարկային տարվա սկզբից 5-8 տարի անց (կախված ինքնավար էներգաարտադրողի տեսակից)։ Կարելի է եզրակացնել, որ կոնկրետ այս դրույթը ներառվելու է՝ զուտ հնարավորություն տալու համար մարել արևային կայանների տեղադրման համար վերցված վարկերը։

Այլ կերպ ասած՝ իշխանությունները քաղաքացիներին ասում են. «մենք ձեզ թույլ կտանք հասցնել փակել ձեր վարկերը, հետո մնացածը մեզ չի հետաքրքրում»։ Փաստորեն, մարդիկ պետք է երջանիկ լինեն, որ հազիվհազ կկարողանան փակել արևային կայանի տեղադրման համար վերցված վարկը (որը, կախված կայանի հզորությունից, սովորաբար կազմում է մոտավորապես 1.5-3 մլն դրամ), իսկ հետագայում «անվճար» էլեկտրաէներգիա արտադրելու և սպառելու պլանները կմնան որպես չիրականացած երազանք։

Իսկ ի՞նչ է լինելու այն տնտեսավարողների հետ, որոնց մրցունակությունը կախված է արևային կայանների միջոցով ինքնաբավության և ծախսերի կրճատման հնարավորությունից։ Ի՞նչ է լինելու այն հազարավոր ֆերմերների, փոքր և միջին բիզնեսների հետ, որոնց բյուջեն կառուցվել է հենց արևային էներգիայի հաշվին ծախսերի օպտիմալացման տրամաբանությամբ։ Միանշանակ է, որ, եթե շրջանառվող խոսակցությունները ճշմարտացի լինեն, ապա փոփոխության հետևանքներն առավել շոշափելի կլինեն մարզերում, որտեղ ոլորտն առավել դինամիկ զարգացում է ապրել։ Ֆերմերներն ու ինքնուրույն արտադրողները կարող են կորցնել իրենց մրցունակությունը ինչպես տեղական շուկայում, այնպես էլ՝ արտահանման հնարավորությունների առումով։ Էլ չասած, որ փոքր ու միջին ձեռնարկությունների համար նախկինում գայթակղիչ ներդրումները կարող են վերածվել տնտեսական բեռի, իսկ դրանցից շատերը պարզապես կդառնան վնասաբեր։ Արդյունքում՝ սպառնալիքի տակ կհայտնվի աշխատաշուկան։

Հարկ է նշել, որ այս օրենսդրական փոփոխությունը լրջագույն խնդիր կդառնա ոչ միայն արևային կայան տեղադրած անձանց և կազմակերպությունների, այլև Հայաստանում արևային էներգետիկայով զբաղվող շուրջ 70 ընկերությունների համար։ Այդ ընկերությունները 2016թ.-ից ի վեր ոլորտում կատարել են շուրջ 500 մլն դոլարի ներդրումներ, ստեղծել ավելի քան 3000 աշխատատեղ, իսկ միայն 2024թ. պետբյուջե վճարել են 4.1 մլրդ դրամ հարկեր։

Արևային կայանների տեղադրման ոչ-շահավետ դառնալն անդառնալիորեն կհարվածի այս ոլորտին, կկրճատի պետական բյուջեի մուտքերը, կվատթարացնի առանց այն էլ ոչ այնքան բարենպաստ ներդրումային միջավայրը, կհանգեցնի աշխատատեղերի կրճատմանը, իսկ մինչ այդ կատարված ներդրումները կդառնան կորցրած տնտեսական պոտենցիալ։

Ըստ շրջանառվող լուրերի, իշխանություններն իրենց այս հերթական «գլուխգործոցը» հիմնավորում են այսպես կոչված էներգետիկ համակարգի բալանսավորման խնդիրներով. արևային էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտի արագ զարգացումը գերազանցել է պետության ենթակառուցվածքային և տեխնիկական հնարավորությունները, ինչի պատճառով համակարգը բախվել է լրջագույն մարտահրավերների։ Հայաստանի «հեռատես» իշխանությունների գնահատմամբ արևային էներգիայի արտադրությունը գերազանցում է սպառումը՝ հատկապես ցերեկային ժամերին։

Օրինակ, 2024թ.-ի ամռանը կեսօրին սպառումը կազմել է 650 ՄՎտ, մինչդեռ միայն արևային կայաններն արտադրել են շուրջ 780 ՄՎտ։ Այդ ավելցուկը շատ հաճախ ստիպված չեզոքացնում են ի հաշիվ էլեկտրաէներգիայի արտադրության մյուս աղբյուրների՝ ԱԷԿ-ի, ՋԷԿ-երի և ՀԷԿ-երի «բեռնաթափման»։

Երբ ամբողջ զարգացած աշխարհը շարժվում է դեպի վերականգնվող էներգիայի առավելագույն օգտագործում և ավանդական ռեսուրսների կրճատում, Հայաստանում օրենսդրական նման նախագծի ընդունումը կնշանակի միայն մեկ բան՝ պետական քաղաքականությունից բացարձակապես դուրս թողնել արևային էներգետիկայի զարգացումը։ Տարածաշրջանում, որտեղ էներգետիկ անկախությունը կենսական նշանակություն ունի, իշխանություններն ընտրում են հետընթացի ճանապարհը: Սա ոլորտի հանդեպ կիսաքաղաքական ու կիսատնտեսական թշնամանք է այն տրամաբանությամբ, որ եթե համակարգը դժվար է կառավարել, ապա ավելի հեշտ է այն ուղղակի չեզոքացնել։

Փոխանակ հպարտանալու, որ Հայաստանն արևային էներգիայի արդյունավետ օգտագործման առաջատարն է դառնում տարածաշրջանում, իշխանությունները նախընտրում են խեղդել այդ ներուժը՝ «ցավող գլուխը բուժելու փոխարեն՝ այն կտրելով»:

Տեխնոլոգիական առաջընթացը կառավարելու անկարողությունից զատ գուցե առկա են նաև այլ պատճառներ, օրինակ՝ վախը ապակենտրոնացված համակարգից։ Հստակ է մեկ բան՝ այս փոփոխությունը կդառնա ոչ միայն տնտեսական, այլև խորապես քաղաքական ազդակ առ այն, որ իշխանությունները հրաժարվում են իրենց քաղաքացիներին հնարավորություն տալ մասնակցելու սեփական երկրի էներգետիկ անվտանգության ու տնտեսական կայունության կառուցմանը։ Ի՞նչ է սա, եթե ոչ միայն քաղաքական կարճատեսություն, այլև՝ նպատակաուղղված սաբոտաժ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության։

Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր ԿամենդատյանՇարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»