Կադիրովի 17–ամյա որդին հինգերորդ պաշտոնն է ստացել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեչնիայի անվտանգության խորհրդի քարտուղար Ադամ Կադիրովը նոր պաշտոն է ստացել՝ նշանակվելով Գազայի բնակիչների համար մարդասիրական օգնության համակարգող։ Որոշումը կայացվել է Պաղեստինին հատկացվելիք օգնության համակարգման հարցով նիստում, որը կազմակերպվել է Չեչնիայի ղեկավարի և կառավարության աշխատակազմի կրոնական ու հասարակական կազմակերպությունների հետ փոխգործակցության վարչության կողմից։
Ինչպես հայտնել են գերատեսչությունից, Չեչնիան վերսկսում է մարդասիրական օգնության հավաքագրումը. բարերարները կհավաքեն նվիրատվություններ՝ սննդի, դեղորայքի և այլ իրերի տեսքով և կհասցնեն դրանք Գազայի հատված։
Այս տարվա ապրիլին Ադամ Կադիրովը նշանակվել էր Չեչնիայի ՆԳՆ համակարգող, սա արդեն Ռամզան Կադիրովի 17–ամյա որդու հինգերորդ պաշտոնն է։
Հետևեք մեզ՝ այստեղ