Եղիշե Մոսեսյանը դարձավ ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՍպորտԵղիշե Մոսեսյանը (71 կգ) ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրն է։
Բրոնզի համար պայքարում հայ մարզիկը կամային հաղթանակ տարավ ուզբեկ ըմբիշ Ֆարուխբեկ Ջումանազարովի նկատմամբ։ Պարտվելով 2-6 հաշվով՝ Մոսեսյանը հաղթեց 7-6 հաշվով։
Սա հայ ըմբիշների միակ մեդալը կլինի Աթենքի մրցաշարում։