Հայերեն
Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» 

Սամվել Կարապետյանի դեմ կատարվողը դասական քաղաքական հետապնդում է

Քաղաքականություն

Անի Գաբրիելյան 

Մի քանի օր առաջ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը վճռական որոշում կայացրեց գործարար, բարերար Սամվել Կարապետյանի բողոքի հիման վրա՝ փաստելով, որ ՀՀ իշխանությունների գործողությունները կարող են խախտել միջազգային ներդրումային համաձայնագրերը և հասցնել անդառնալի վնասներ։

․ Ըստ արբիտրաժի՝ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար կլինի ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե կորցնեն ՀԷՑ-ի նկատմամբ վերահսկողությունը կամ դադարեն լինել դրա սեփականատերը»։
․  Արբիտրաժը շեշտել է, որ ՀՀ գործողությունները լուրջ կասկածներ են առաջացնում՝ Կիպրոսի և Հայաստանի միջև ներդրումների պաշտպանության համաձայնագրի կատարման նկատմամբ։

Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն անտեսում է միջազգային դատարանի որոշումը, այլև շարունակում է ապօրինությունները։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նույնիսկ հայտարարել է, որ պետությունը կարող է չկատարել արբիտրաժի որոշումը, եթե այն հակասում է «հանրային կարգին»։

Քաղաքական հետապնդման սկզբնակետը

Սամվել Կարապետյանի դեմ ճնշումները սկսվեցին հունիսի 17-ին, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ Առաքելական Եկեղեցուն՝ հայտարարելով․
«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու»։

Այս հայտարարությունից ժամեր անց Փաշինյանն իր էջում հրապարակեց վիրավորական և սպառնալի գրառումներ, իսկ իրավապահ համակարգն անմիջապես գործի անցավ։ Հուլիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվեց՝ իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով։

Կարապետյանն արդեն հայտարարել է որակապես նոր քաղաքական ուժի ձևավորման մասին։ Այս հայտարարությունը ակնհայտորեն խուճապ է առաջացրել իշխանության շրջանում։

Միջազգային արձագանք. դատապարտում՝ արևմուտքից և Ռուսաստանից

Սամվել Կարապետյանի դեմ տարվող գործողությունները քննադատվել են ոչ միայն հայաստանյան քաղաքական դաշտի, այլև միջազգային հանրության կողմից։ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը X-ում (նախկին Twitter) գրել էր․
«Խորապես մտահոգված եմ Սամվել Կարապետյանի և Հայ եկեղեցու հոգևորականների վերջին կալանավորումների կապակցությամբ։ Այս մտահոգությունները փոխանցել եմ ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին»։

Աշխարհահռչակ փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին ցանկություն են հայտնել միանալ նրա պաշտպանական թիմին։ Ռոբերտսոնը, մասնավորապես, ընդգծել է․
«Նախաքննության փուլում կալանքի կիրառումը՝ անբավարար հիմնավորումներով ու չպատճառաբանված դատական որոշումներով, հակասում է իրավունքի գերակայությանը և միջազգային իրավունքով նախատեսված երաշխիքներին»։

Սեփականության բռնազավթում և պետական ռեպրեսիաներ

Փաշինյանի վարչակազմը, դատելով վերջին քայլերից, նպատակ ունի նաև բռնագրավել Կարապետյանների սեփականությունը՝ այդ թվում Երևանի կրկեսի շենքը։ Սա հիշեցնում է ավտորիտար վարչակարգերի գործելաոճ՝ մասնավոր սեփականության բռնի զավթում, քաղաքական հետապնդումներ, արդարադատության շահարկում։

Ավելին՝ նույն օրերին կալանավորվել էին Հայ Առաքելական Եկեղեցու սրբազաններ՝ Բագրատ Գալստանյանն ու Միքայել Աջապահյանը։ Վերջիններիս մեղադրանքները ոչ միայն անորոշ են, այլև ակնհայտորեն քաղաքական շարժառիթներով են պայմանավորված։

Նարեկ Կարապետյան. «Կատարեք միջազգային դատարանի օրինական որոշումը»

ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հրապարակավ կոչ էր արել ՀՀ իշխանություններին առաջնորդվել եվրոպական արժեքներով և կատարել արբիտրաժի որոշումը։ Ի պատասխան՝ լռություն…

Հարված Հայաստանի հեղինակությանը

Եթե ՀՀ իշխանությունները չկատարեն Ստոկհոլմի վճիռը և շարունակեն Սամվել Կարապետյանի դեմ քաղաքական հաշվեհարդարը, հետևանքները կզգա ոչ թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, այլ՝ ողջ երկիրը։
․  Հայաստանի ներդրումային գրավչությունն ու միջազգային հեղինակությունը կտրուկ կվատանան։
․  Իրավական միջավայրում անորոշությունն ու անկայունությունը կդառնան ինստիտուցիոնալ խնդիր։
․  Նոր ներդրողները լրջորեն կմտածեն՝ արժե՞ արդյոք գումար դնել մի երկրում, որտեղ օրենքը չի աշխատում։

Դեռևս ուշ չէ դադարեցնել այս բացահայտ քաղաքական հետապնդումը։ Ժամանակ կա վերադարձի՝ դեպի օրինականություն, արդարություն և բիզնեսի հանդեպ հարգանք։ Սկսեք Սամվել Կարապետյանի գործից։

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա Հովսեփյան