Գազամատակարարման պլանային դադարեցում Գյումրիի մի շարք հասցեներում հուլիսի 25-ին
ՏնտեսությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 25-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կ․Սարգսյան, Բորյան, Գործարանային, Դուդկոի փողոցների, Արագած թաղամասի, Բուլվարային փողոցի թիվ 10 շենքի, Նոր Առափի բնակավայրի հյուսիսային հատվածի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝ https://t.me/gazpromarmenianotice։
Հետևեք մեզ՝ այստեղ