Հայերեն
Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» 

ԶՊՄԿ-ն հայկական ՏՏ ոլորտի արտադրանքի սպառողներից է և պատրաստ է փոխշահավետ համագործակցության․ Վարդան Ջհանյան

Տեսանյութեր

Սևանի ափին հուլիսի 20-ից 26-ը անցկացվում է ստարտափների մեծ համաժողովը, որը թվով 12-րդ է։ Համաժողովների շարքը մեկնարկել է 2016 թվականից և նախկինում նույնիսկ անցկացվել է ԱՄԷ-ում և Հնդկաստանում։ Sevan Startup Summit 2025
համարվում է տարածաշրջանի ամենախոշոր տարեկան հավաքույթը, որը նպաստում է ստարտափների աճին։ Բացօթյա ճամբարային միջոցառումը միավորում է հիմնադիրներին, ներդրողներին և ստարտափների սիրահարներին մեկշաբաթյա կապի և համագործակցության համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ի տարբերություն ավանդական կոնֆերանսների, Սևանի ստարտափ համաժողովն առաջարկում է հանգիստ, ոչ պաշտոնական միջավայր, որտեղ զրույցները տեղի են ունենում խարույկների շուրջ, իսկ գործարքները կնքվում են անմիջական միջավայրում։ Այս փորձի հիմքում ընկած է միկրո-աքսելերացիոն ծրագիրը, որը միտված է վաղ փուլի ստարտափների գործունեությունը խթանելուն, հետևաբար միջոցառումը ծառայում է որպես ներդրումների և գործընկերության գործնական հարթակ: 

Համաժողովը մեկնարկել է կրթական բաղադրիչով և մասնագիտացված ստարտափների համար նախատեսված կրթական ծրագրով։ Մասնակիցները բաժանված են երկու խմբերի՝ գաղափարի և աճման փուլերում գտնվող ստարտափներ։ Սկզբնական փուլում գտնվողների համար անցկացվում է ինկուբացիոն ծրագիր, իսկ աճման փուլում գտնվողների համար՝ միկրո-աքսելերացիոն ծրագիր, որոնք իրականացվում են բաց քննարկման պայմաններում։ Առանձնակի ուշադրության են արժանանում այն ստարտափները, որոնց հիմնադիրներն ուսանողներ են և իրենց գործունեությունը սկսել են ուսանողական տարիներից։   

Ինկուբացիոն ծրագրերի ընթացքում մասնակիցները զարգացնում են իրենց ձեռնարկատիրական գիտելիքները, որպեսզի հաջողությամբ կառուցեն իրենց ստարտափները և արդեն հաջորդ համաժողի ժամանակ ներկայանան նոր մակարդակով։ Նախորդ տարվա համաժողովին կից՝ առաջին անգամ կազմակերպվել էին նաև ինդուստրիալ ոլորտային միջոցառումներ՝ Սևան ագրիթեքը, էներգախնայողության և ձեռներեցության կոնֆերանսն ու էլեկտրոմոբիլների մրցույթը։ 

Այս տարվա համաժողովին կից նախատեսված է անցկացնել նոր միջոցառումներ, որոնք նվիրված են գինեգործության ոլորտի, ֆինանսական համակարգի, կլիմայական փոփոխություններին առնչվող ծրագրերի ինովացիաներին։ Համաժողովի շրջանակում անցկացվելու է նաև ծրագրավորողներին վերաբերող եռօրյա միջոցառում, որի ընթացքում մասնակիցները ստանալու են խնդիրներ և հաջորդ երկու օրերին ակտիվորեն մասնակցելու են ծրագրավորման սեսիաներին՝ առաջարկելով հետաքրքիր լուծումներ։ Փակման արարողության ժամանակ հաղթողներին հանձնվելու են մրցանակներ։ 

Համաժողովի այս տարվա մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար, որից տարբեր մասնակիցներ ստանալու են տարբեր չափերի մրցանակային գումարներ։ Միջոցառմանը մասնակցելու նախնական հայտեր են ներկայացրել 550 ստարտափներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանյան երկրներից։ Նրանցից 200-ը հաղթահարել են ընտրական փուլը և արդեն մասնակցում են համաժողովում ներկայացված ծրագրերին։ Համաժողովի ընդհանուր այցելուների քանակն ավելի քան 15 հազար է։ 

Sevan Startup Summit 2025-ի պանելային քննարկումներից մեկին մասնակցեց նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։ 
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում նա հայտնեց, որ հանքարդյունաբերության և ՏՏ ոլորտները փոխկապակցված են, հետևաբար ԶՊՄԿ-ի ներկայությունը տվյալ միջոցառմանը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ կոմբինատը ցանկանում է ամբողջությամբ թվայնացնել իր համակարգերը։  

«Այդ տեսանկյունից մեզ մոտ իրականացվում է բավականին խոշոր ծրագիր, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ աշխատել և կառավարել, տեղեկություններն ավելի հրատապ և արդի եղանակներով ստանալ։ Կոնկրետ այս պանելային քննարկումը համաժողովի շրջանակում վերաբերում էր արևային էներգետիկայի խնդիրներին։ Մենք մասնակցեցինք, որովհետև ԶՊՄԿ-ն նպատակադրվել է որոշակի ժամանակահատվածում անցնել 100% վերականգնվող և գերաղբյուրներով արտադրվող էլեկտրաէներգիայի օգտագործման»,- ասաց Ջհանյանը։ 

Նրա տեղեկացմամբ՝ կոմբինատն արդեն իսկ հայտարարել է, որ այդ ճանապարհին առաջին քայլը լինելու է 100 մեգավատանոց սեփական արևային կայան ունենալը։ Ծրագիրն այժմ իրականացման փուլում է, որի շրջանակում շատ հետաքրքիր է մասնակցել վերականգնվող էներգետիկային առնչվող քննարկումներին։ 

«Հայաստանն, ի տարբերություն շատ երկրների, ունի բնական այնպիսի առավելություններ, որոնք թույլ են տալիս զարգացնել վերականգնվող էներգետիկան։ Դա արևային օրերի շատ քանակն է, բացի այդ՝ լեռնային գոտին հնարավոր է դարձնում զով կլիմայական պայմաններում ավելի արդյունավետ օգտագործել կայանները։ Հայաստանի ռելիեֆը նույնպես նպաստում է վերականգնվող էներգետիկայի զարգացմանը։ Այստեղ կարելի է տեղակայել նաև ջրային կուտակիչներ, որոնց միջոցով հնարավոր է արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկը ցերեկային ժամերին կուտակել և օգտագործել երեկոյան ժամերին, երբ սպառումը հասնում է ավելի մեծ ծավալների»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Ջհանյանի հավաստմամբ՝ վերականգնվող էներգետիկան մեր երկրի համար ստեղծում է լրացուցիչ հնարավորություններ թե՛ տնտեսական առումով, քանզի տալիս է ավելի մատչելի և էժան էներգիա, թե՛ էներգետիկ անկախության առումով, քանզի Հայաստանը մեծ ծավալով ներկրում է էներգակիրներ՝ չունենալով նավթի ու գազի սեփական աղբյուրներ։  

«ԶՊՄԿ-ն վերականգնվող էներգետիկան զարգացնելու առաջամարտիկներից է, որովհետև հանդիսանում է էլեկտրաէներգիայի խոշորագույն սպառողներից մեկը, ուստի ամեն ինչ պետք է անենք, որ ՀՀ տնտեսության մեջ զարգանա սեփական, ներքին աղբյուրներից՝ արևից, քամուց, ջրից ստացվող էներգետիկան, ինչը թույլ կտա ավելի մրցունակ լինել համաշխարհային շուկաներում, հետևաբար հույս ունենք էներգետիկ ոլորտի մեր գործընկերների հետ հասնել մեր առջև դրված նպատակների իրականացմանը»,- ասաց Ջհանյանը։  

Վերադառնալով  Sevan Startup Summit 2025-ին ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը նշեց, որ կոմբինատը բնականաբար հանդիսանում է ՏՏ ոլորտի արտադրանքի սպառողներից մեկը։ Օրինակ՝ «Հայկական ծրագրեր» կազմակերպությունը ԶՊՄԿ-ի գործընկերն է։ 
 
«Այդուհանդերձ, խոշոր հանքարդյունաբերության համար հայկական ՏՏ ոլորտը դեռ չի կարող առաջարկել բարձրորակ կազմակերպությունների կառավարման համակարգեր, որոնք ունեն գերմանական կամ ամերիկյան կազմակերպությունները։ Բացը փորձում ենք լրացնել համագործակցության շնորհիվ, որը ենթադրում է ավելի նեղ ձևաչափ։ Այստեղ մեր նպատակին հասնելու համար դեռ անելիքներ ունենք»,- եզրափակեց Ջհանյանը։  

Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԱնկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել