«Մոսկվիչ» ավտոգործարանը ներկայացրել է ֆլագմանային քրոսովերը
Տեսանյութեր

Ռուսական «Մոսկվիչ» ավտոգործարանը ներկայացրել է ֆլագմանային քրոսովերը. նոր «Մոսկվիչ-8»-ի գինը սկսվում է 2.98 միլիոն ռուբլուց, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մեր նոր ֆլագմանային «Մոսկվիչ-8»-ն արդեն վաճառքում է… Գինը սկսվում է 2.98 միլիոն ռուբլուց»,- հաղորդում է «Մոսկվիչ» ավտոգործարանի Telegram ալիքը։
Մեքենան հասանելի կլինի երկու տարբերակով՝ «Բիզնես» և «Պրեմիում»։
«Մոսկվիչ-8»-ի թողարկումը մի քանի անգամ հետաձգվել էր։