Էրդողանը պահանջ է ներկայացրել
Միջազգային
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատել է իր երկրի ցանկությունը՝ միանալ Եվրամիությանը։ «Թուրքիան ԵՄ-ի վերջին ելքն է։ Աշխարհը փոխվում է, Եվրոպան էլ է արդեն փոխվել։ Հնացած, թելադրված քաղաքական արգելքների ազդեցությունից ազատվելու համար սա կարող է լինել մի քայլ, որը կբացի նոր դարաշրջան Թուրքիայի համար և առաջ կտանի ԵՄ-ին դեպի ապագա։ Մենք պատրաստ ենք լիիրավ անդամակցության», - ասել է նա լրագրողներին երկուշաբթի՝ հուլիսի 21-ին, Կիպրոսի՝ Թուրքիայի կողմից վերահսկվող հյուսիսային հատված այցելելուց հետո։
Հանդիպման ժամանակ քննարկված այլ հարցերի շարքում, ըստ TRT Haber-ի, եղել են Իսրայելի ռազմական գործողությունների դատապարտումը, Գազայի հատվածի բնակիչներին աջակցությունը, Սիրիայում անցումային կառավարության քայլերի հաստատումը և Թուրքիայի կողմից առաջիկա 2-3 տարիների ընթացքում նոր ավիակիր կառուցելու ծրագրերը։
Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածու է ավելի քան 25 տարի՝ 1999 թվականից։
Հետևեք մեզ՝ այստեղ