Որքան ժամանակ է օրգանիզմում պահպանվում կորոնավիրուսի հակամարմինը
Կորոնավիորուսի դեմ հակամարմինը մարդու օրգանիզմում պահպանվում է առնվազն 4 ամիս։ Корреспондент-ի փոխանցմամբ՝ նման եզրակացության են եկել իսլանդացի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են The New England Journal of Medicine գիտական ամսագրում:
Հետազոտություն կատարելու համար գիտնականներն արյան ավելի քան 30 000 փորձանմուշ են վերցրել, որոնք ստացվել են երեք խմբի մարդկանցից՝ «Քովիդ-19»-ով վարակված, վիրուսի ազդեցությանը ենթարկված, բայց ոչ վարակված և վիրուսի ազդեցությանը չենթարկված մարդկանց:
Մասնագետներն ուշադրությունը կենտրոնացրել են 487 հոգուց բաղկացած խմբի վրա, որոնք հակամարմին հայտնաբերելու համար մեկից ավելի հետազոտություն են անցել, ինչը թույլ է տվել պարզել՝ արդյոք հակամարմնի քանակությունը կայուն է մնում, թե քչանում է ժամանակի ընթացքում:
Մանրամասներն՝ այստեղ